Դուբայում ուղտերի համար 10 մլն դոլարանոց հիվանդանոց է բացվել
Դուբայում գործում է բացառապես ուղտերի համար նախատեսված հիվանդանոց, հայտնում է Al Arabiya-ն՝ նկատելով, որ սապատավոր կենդանիները հատուկ նշանակություն ունեն Արաբական Միացյալ Էմիրություններում:
Նշվում է, որ ուղտերի մասնակցությամբ ավանդական մրցավազքն ու գեղեցկության մրցույթն արաբների ամենասիրած զվարճանքներից են: Երկրում հաճախ անցկացվում են աճուրդներ, որոնց ժամանակ այս կենդանիները վաճառվում են միլիոնավոր դոլարներով:
Աղբյուրը նկատում է, որ աշխարհում իր տեսակի մեջ առաջին նմանատիպ հիվանդանոցը նպատակ ունի պահպանել ԱՄԷ-ում այս կենդանիների նկատմամբ առանձնահատուկ հոգածության պրակտիկան:
Հիվանդանոցում աշխատում է անասնաբույժների միջազգային թիմ, որոնք զննում են, ուլտրաձայնային հետազոտություն անցկացնում ու վիրահատում ուղտերին:










