Փրկարարները հոսպիտալացրել են Քասախի կիրճում կամրջի տակ ընկած 23-ամյա քաղաքացուն

09:25 • 15.12.17

Դեկտեմբերի 15-ին, ժամը 03:00-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում՝ կամրջի տակ, քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են 1994 թ. ծնված Ա. Չ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: