Ռուս նախկին նախարար Ուլյուկաևը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Նախկին նախարարը կենթարկվի նաև դրամական տույժի՝ 130 մլն ռուբլու չափով: Բանտից դուրս գալուց հետո նա 8 տարի չի կարողանա պետական պաշտոններ զբաղեցնել։
Հիշեցնենք, որ դատախազությունը պահանջել էր Ուլյուկաևին դատապարտել 10 տարվա ազատազրկման, ինչպես նաև ենթարկել նրան 500 մլն ռուբլու չափով դրամական տույժի:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ այսօր ավելի վաղ Ուլյուկաևը մեղավոր է ճանաչվել Մոսկվայի դատարանի կողմից իր դեմ հարուցված կաշառակերության գործով:
Դեռևս անցյալ տարի ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նրա դեմ: Քրեական գործը կապված է «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության կողմից «Բաշնեֆտ» նավթային ընկերության արժեթղթերի պետական փաթեթի գնման հետ:
Նախկին նախարարը ձերբակալվել է 2 մլն դոլար կաշառքը վերցնելու պահին:










