Սանկտ Պետերբուրգում հաշվապահի բազմոցի մեջ 605 մլն ռուբլի են հայտնաբերել (տեսանյութ)

13:58 • 15.12.17

Սանկտ Պետերբուրգում իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկման ժամանակ ավելի քան 605 միլիոն ռուբլի են հայտնաբերել հին բազմոցի մեջ. հինգ հազար ռուբլիանոց թղթադրամները տուփերով թաքնված են եղել Նատալյա անունով 54-ամյա հաշվապահի բազմոցի մեջ: Այս մասին հայտնում է Фонтанка-ն:

Քննության տվյալների համաձայն՝ գումարները պատկանել են խարդախների, որոնք «մեկօրյա ընկերություններ» են ձևակերպել, իսկ այնուհետև կեղծ իրավաբանական անձինք զբաղվել են ապօրինի բանկային գործունեությամբ:

«Հաճախորդները» գումարներ են փոխանցել նրանց հաշիվներին՝ հետագա կանխիկացման նպատակով», - հայտնել է ՌԴ ՆԳՆ-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախօրեին այս գործի հետաքննության շրջանակում 36 խուզարկություն է իրականացվել 24 բնակարանում և ընկերությունների 11 գրասենյակում: Նախօրեի երեկոյան ձերբակալվել է 5 կասկածյալ, իսկ վեցերորդն ազատ է արձակվել՝ երկրից դուրս չգալու պայմանով: