Նորք Մարաշում հնչած կրակոցների շարժառիթն ու ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է

11:00 • 16.12.17

Դեկտեմբերի 15-ին Նորք Մարաշում կրակոցները հնչել են վիճաբանության ժամանակ, պարզվել է շարժառիթն ու ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ քննչական կոմիտեից:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեկտեմբերի 15-ին բժշկական կենտրոնից ահազանգ  է ստացվել, որ ոտնաթաթի շրջանում հրազենային վնասվածքով  երիտասարդ է տեղափոխվել բուժօգնության:

«Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը հրազանային վնասվածը ստացել է բենզալցակայանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, պարզվել է շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում»,-հայտնեցին Քննչական կոմիտեից: