Կանադացի միլիարդատերն ու նրա կինը մահացած են հայտնաբերվել իրենց տանը (տեսանյութ)
Կանադացի միլիարդատեր, Apotex դեղագործական կորպորացիայի հիմնադիր Բարի Շերմանն ու նրա կինը՝ Հանին, մահացած են հայտնաբերվել կանադական Տորոնտո քաղաքի իրենց տանը։ Ինչպես հայտնում է CBC հեռուստաալիքը, մահվան լուրը հաստատել են ընկերությունից։
«Apotex-ում բոլորս ցնցված ենք այս նորությունից»,- հայտնել են ընկերությունից։
CBC-ի տվյալների համաձայն՝ Տորոնտոյի ոստիկանությունն ամուսինների մահվան հանգամանքները կասկածելի է համարում։ Նշվում է, որ նրանց մարմինները հայտնաբերվել են անձի կողմից, որը չի հանդիսանում նրանց ընտանիքի անդամը։ Ինչն է դարձել նրանց մահվան պատճառ՝ չի հաղորդվում։
Շերմանն Apotex-ը հիմնել է 1974 թվականին։ Ընկերության արտադրանքն արտահանվում է ավելի քան 115 երկիր։ Նոյեմբերին Canadian Business ամսագիրը Շերմանին ընդգրկել է Կանադայի ամենահարուստ մարդկանց ցանկում։ Նրա կարողությունը գնահատվում է 4,77 մլրդ դոլար։











