Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ Կոնգրեսում
Օլբանի Հայ ազգային կոմիտեն ուրբաթ հայտարարել է, որ աջակցում է Նյու Յորք Նահանգից ԱՄՆ Կոնգրեսում Դոն Բոյաջյանի թեկնածության առաջադրմանը, հայտնում է Armenian Weekly-ն:
«Դոնը բազմիցս ցույց է տվել այս աշխատանքի համար մեզ անհրաժեշտ թեկնածուն լինելու համար պահանջվող կարողությունները, իր առաջնորդական հմտությունները»,- հայտարարել է կոմիտեի նախագահ Անդրանիկ Կարագյոզյանը:
Բոյաջյանը նախ պետք է մասնակցի նախնական ընտրությանը՝ իր կուսակցության կողմից առաջադրվելու համար: Հաղթանակի և Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում նա կպայքարի հանրապետական Էլիս Ստեֆանիկի դեմ:
Ընտրվելու դեպքում Բոյաջյանը կդառնա ԱՄՆ Կոնգրեսում հայկական ծագմամբ երրորդ անդամը՝ կոնգրեսական Աննա Էշուից և Ջեքի Սփիյերից հետո:
Բոյաջյանի հայրական կողմը գաղթել է Այնթապից: Հայոց ցեղասպանության տարիներին նրա հոր ընտանիքը հաստատվել է Սարատոգա շրջանում:










