Դանիան օրինականացրել է բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը
Դանիայի խորհրդարանը որոշել է թույլ տալ բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը մի շարք հիվանդություններով տառապող հիվանդների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Մարիխուանան նշանակվելու է քրոնիկ ցավեր ունեցող հիվանդների որոշ խմբերի 2018 թվականի հունվարի 1-ից:
Նոր կարգը գործելու է չորս տարի: Մարիխուանայի կիրառման ազդեցությունը մշտապես վերլուծելու է հետազոտողների խումբը:










