Սաակաշվիլին անհրաժեշտ է համարում պայմանավորվել Պորոշենկոյի հետ՝ Ուկրաինայի «թալանը» կանխելու համար
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ անհրաժեշտ է պայմանավորվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ Ուկրաինայի «թալանը» կանխելու համար: Այդ մասին ընդդիմադիր գործիչը հայտարարել է NewsOne հեռուստաալիքի եթերում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա ընդգծել է, որ չի մեղադրում Պորոշենկոյին «թշնամուն աջակցելու համար»:
«Դա սխալ կլիներ… Մենք բոլորս պետք է պահենք մի կողմը և այդ մասին խոսենք, այդ թվում՝ նաև նրա հետ: Բայց միևնույն ժամանակ մենք պետք է պայմանավորվենք չթալանել երկիրը»,- նշել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկում են իրականացրել և ձերբակալել Միխեիլ Սաակաշվիլիին՝ հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակում: Այնուամենայնիվ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին: Սաակաշվիլիին ձերբակալել հաջողվել է միայն դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան:
Դեկտեմբերի 11-ին Կիևի դատարանն ազատ է արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին. դատավոր Լարիսա Ցոկոլը մերժել է դատախազության՝ տնային կալանքի մասին միջնորդությունը: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել դեկտեմբերի 11-ին կայացված վճիռը:










