Թրամփը «Գրին քարտ» վիճակախաղով ԱՄՆ ժամանողներին անվանել է «վատագույններից վատագույնները» և նրանց համեմատել աղբի հետ (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իմիգրացիոն վիզային վիճակախաղի ծրագրով երկիր ժամանողներին անվանել է իրենց հասարակություններում «վատագույններից վատագույնները» և կոչ է արել չեղարկել այդ մեխանիզմը: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Վիրջինիա նահանգում ՀԴԲ ազգային ակադեմիայում: Այդ մասին հայտնի է դառնում Սպիտակ տան կայքից:
«Կա վիճակախաղ: Դուք ընտրում եք մարդկանց:Կարծում եք, որ երկիրը մեզ տալիս է լավագույնների՞ն: Ո՛չ»,- նշել է Թրամփը՝ առաջացնելով լսարանի ծիծաղը:
«Այդ ի՞նչ համակարգ է: Նրանք ժամանում են վիճակահանության շնորհիվ: Նրանք մեզ տալիս են իրենց ամենավատ մարդկանց, նրանք դեն են նետում նրանց աղբի պես»,- ընդգծել է նախագահը:
Նրա խոսքով՝ իր վարչակազմը կոչ է անում Կոնգրեսին վերջ դնել «շղթայական միգրացիային», ինչպես նաև դադարեցնել վիզային վիճակախաղը՝ այն փոխարինելով արժանիքների վրա հիմնված ներգաղթով:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա: Դրան փոխարինող նոր համակարգը Միացյալ նահանգներ ներգաղթելու հնարավորություն կտա առավել կրթված և հմուտ անձնավորություններին:
Pres. Trump criticizes immigration visa lottery program: "They give us their worst people, they put them in a bin, but in his hand when he's picking them is really the worst of the worst...What a system." pic.twitter.com/gNvYIpnfwK
— Evan McMurry (@evanmcmurry) December 15, 2017










