Դաղստանում հատուկջոկատայինները ահաբեկիչների խումբ են ոչնչացրել

11:29 • 17.12.17

Դաղստանում ոստիկանության հատուկջոկատայինների խմբին հաջողվել է ոչնչացնել բնակելի տանը թաքնվող ահաբեկիչների խումբ, այս մասին տեղեկացնում է stav.kp.ru կայքը:

Գործողության ընթացքում հատուկջոկատայինների ու ահաբեկիչների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, ի սկզբանե զենքը թողնելու ու հանձնվելու կոչին ի պատասխան զինյալները հրաժարվել են զինաթափվել:

Նշվում է, որ գործողության ընթացքում բոլոր ահաբեկիչները սպանվել են: Նրանք ինքնությունը հաստատելու համար այժմ տարվում են հատուկ աշխատանքներ:

Զինյալների հստակ թվի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

Այժմ համապատասխան մարմինները հետաքննություն են վարում զինված խմբի հնարավոր համախոհներին հայտնաբերելու ու բերման ենթարկելու ուղղությամբ: