Ֆրանսիացին նավով շուրջերկրյա շրջագայության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել

18:41 • 17.12.17

Նավասպորտի ֆրանսիացի վարպետ Ֆրանսուա Գաբարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել առագաստանավով միայնակ շուրջերկրյա շրջագայություն կատարելու ժամանակահատվածի առումով:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, մարզիկը շուրջերկրյա ճանապարհորդությունն իրականացրել է 42 օր 16 ժամ 40 րոպե 35 վայրկյանում:

Այս արդյունքով նա 7 օրով գերազանցել է իր հայրենակցի ռեկորդը, որն անցյալ տարվա դեկտեմբերին սահմանել էր Թոմ Կովիլը՝ նույն հեռավորությունը հաղթահարելով 49 օր 3 ժամ 7 րոպեում:

«Երբ հատեցի եզրագիծը, դա խենթություն էր թվում: Ես փոքր-ինչ ցնցված էի, որոշ ժամանակ այնպիսի վիճակում էի գտնվում, որ նույնիսկ շարժվել չէի կարողանում», - լրագրողներին հայտնել է 34-ամյա ֆրանսիացին եզրագիծը հատելուց հետո: