Հոնդուրասում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է 6 մարդ` այդ թվում երկրի նախագահի քույրը

12:34 • 17.12.17

Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսի քույրը՝ Իլդա Էրնանդեսը մահացել է ուղղաթիռի կործանման ժամանակ, այս մասին հայտնում է Heraldo գործակալությունը:

Հայտնի է, որ երկրի օդային ուժերին պատկանող ուղղաթիռը կործանվել է Հոնդուրասի Ֆրանսիսկո - Մորասան շրջանում, ուղղաթիռի մեջ եղել է 6 մարդ, այդ թվում նախագահի քույրը, բոլորը մահացել են:

Իլդա Էրանդեսը ժամանակին զբաղեցրել է երկրի տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը: Ներկայում նա զբաղեցնում էր երկրի ղեկավարի գլխավոր խորհրդականի պաշտոնը՝ նախագահական ընտրությունների նախընտրական փուլի շրջանակներում: