Մենք սատարում ենք ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

12:38 • 18.12.17

Այս տարի լրանում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության 25-րդ տարին, և դրանք շատ դրական 25 տարիներ էին. այս մասին Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը, ով Հայաստան է այցելել դեկտեմբերի 13-18-ն անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում:

«Մենք միասին այնքան բան ենք արել, որ, նախ և առաջ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Մենք գնահատում ենք մեր համագործակցությունը: Հայաստանն առաջին երկիրն է, որը հետևողականորեն խաղաղապահ զորքեր է ուղարկել և՛ Կոսովո, և՛  նաև կարևոր աջակցություն է ցուցաբերել Աֆղանստանում: Մենք այդ գործընկերությունը շատ-շատ գնահատում ենք»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի  ժողովրդին, կառավարությանը:

Նա նաև խոսեց ՆԱՏՕ-ի գործունեության մասին՝ նկատելով, որ հաճախ մարդիկ մտածում են, որ ՆԱՏՕ-ն ինչ-որ ռազմական բնույթ ունի: «Բայց  որքան շատ եմ լինում ՆԱՏՕ-ում, այնքան ավելի շատ եմ հասկանում, որ այն պաշտպանական կազմակերպություն է, երկրների դաշնակցություն, որոնք խոսք են տվել միմյանց պաշտպանել ագրեսիայից: Այն նաև կազմակերպություն է, որը ռազմաքաղաքական նշանակություն ունի, այն ռազմաքաղաքական դաշնակցություն է:  Մենք հպարտ ենք, որ պաշտպանում ենք միջազգային իրավունքները, մենք սատարում ենք ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության, մենք աջակցում ենք բոլոր միջազգային իրավունքի սկզբունքները: Մենք հստակորեն աշխատում միջազգային իրավունքի բալանսավորման ենք ճանապարհով»,- ասաց նա:

Նա մատնանշեց Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ուղղված, շեշտեց, որ իրենք պաշտպանական գործառույթ են իրականացրել  այդ ժամանակ:

Ռոուզ Գոթեմյոլլերը ներկայացրեց, որ եկող տարվա հուլիսին իրենք պատրաստվում են ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովին Բրյուսելում, նշեց, որ դրա ժամանակ իրենք կենտրոնանալու են ՆԱՏՕ-ի համար կարևոր երկու տարբեր առաջադրանքների շուրջ:

«Առաջին առաջադրանքը շարունակելն է  մեր դաշնակիցներին պաշտպանական  աջակցություն ցուցաբերելը, իսկ երկրորդը ուղղությունը մենք կոչում ենք կայունության նախագծում: Դա նշանակում է, որ մենք աշխատում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ պայքարելու վերջին մարտահրավերիների, ահաբեկչության դեմ»,- ասաց նա: