Ստավրոպոլում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել, ևս մի հայ հիվանդանոց է տեղափոխվել
Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Արզգիրի շրջանում տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել. նրանցից մեկը հայ է:
Ինչպես հայտնում է stav.kp.ru կայքը, միջադեպը տեղի է ունեցել «Բուդյոնովսկ-Արզգիր» մայրուղու վրա: «ՎԱԶ-211440» մեքենայի վարորդը, որը Հայաստանի բնակիչ էր, անհայտ պատճառներով դուրս է եկել մայրուղու երթևեկելի հատվածի հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով էլ բախվել է «ՎԱԶ-21102» մեքենային:
Հայ վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 3 մարդ՝ 27-ամյա հայ և Արզգիրի 54 ու 57-ամյա բնակիչներ:
Իրավապահներն ավելի ուշ պարզել են, որ մահացածն ընդամենը մեկ տարվա վարորդ է եղել:










