Նոր Խարբերդում 43-ամյա բնակչին իր տանը գտել են կախված
Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21։31-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը, որտեղ, կախված վիճակում, հայտնաբերել են 1974թ. ծնված Ա. Խ.-ի դին:










