Ղրղզստանի նոր նախագահն աշխատանքից ազատել է երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարին

10:00 • 18.12.17

Ղրղզստանի նոր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն աշխատանքից ազատել է Անվտանգության խորհրդի ղեկավար Ալմազբեկ Կուրմանալիևին, որը Ղրղզստանի նախորդ նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմից այդ պաշտոնին էր նշանակվել ընդամենը երկու ամիս առաջ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությանը:

Կուրմանալիևն այդ պաշտոնին էր նշանակվել հոկտեմբերի 26-ին՝ հաջորդելով Ժենիշ Ռազակովին, որն Անվտանգության խորհուրդը ղեկավարել է երեք ամիս:

Ղրղզստանի հինգերորդ նախագահ Ժեենբեկովը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 24-ից: Իր առաջին նախագահական հրամանագրով նա ազգային հերոսի կոչում է շնորհել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: