Լիբանանում սպանել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցուհու

10:39 • 18.12.17

Լիբանանում՝ Բեյրութի արագընթաց մայրուղիներից մեկի եզրին, հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցուհի Ռեբեկա Դայքսի մարմինը, հայտնում է korrespondent.net-ը՝ OTV հեռուստաալիքին հղումով։


Ավելի վաղ Լիբանանի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ դեկտեմբերի 16-ի առավոտյան արագընթաց ավտոմայրուղիներից մեկի եզրին հայտնաբերվել է մոտ 30 տարեկան կնոջ դի։


Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ բրիտանական դեսպանատան աշխատակցուհին բռնաբարվել է, այնուհետ խեղդամահ արվել, ինչից հետո նրա մարմինը նետել են ճանապարհին։


Բեյրութում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, մեկնաբանելով նորությունը, ընդգծել է, որ սերտ կապերի մեջ է լիբանանյան իշխանությունների հետ։