Ֆիլիպիններում փոթորկի զոհ է դարձել 27 մարդ, ևս 24-ն անհայտ կորած են համարվում
Ֆիլիպիններում մոլեգնած փոթորկի հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ, ևս 24-ը համարվում են անհայտ կորած, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Փոթորկի պատճառով սկսվել են ջրհեղեղներ ու սողանքներ:
Հայտնի է, որ վնասվել է Բիլիրան կղզու ենթակառուցվածքը, քաղաքներից մեկում փլուզվել է երկու դպրոց: Որոշ քաղաքներ հայտնվել են մեկուսացման մեջ, քանի որ փոթորկի պատճառով քանդվել են կամուրջները:
Նման եղանակային պայմանների պատճառով ավելի քան 11.000 մարդ չի կարողանում դուրս գալ նավահանգիստներից:
Հայտնի է, որ այսօր փոթորկից տուժած շրջաններ է պատրաստվում այցելել երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:










