Լեհաստանի ռազմաօդային ուժերի կործանիչը ջախջախվել է Մինսկ-Մազովեցկի քաղաքի մոտ. օդաչուն կատապուլտի արդյունքում ողջ է մնացել

23:55 • 18.12.17

Լեհաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը ջախջախվել է Մինսկ-Մազովեցկի քաղաքի մոտակայքում. օդաչուն կատապուլտ է արել և ողջ մնացել: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կոնովացկին Լեհաստանի հեռուստատեսության եթերում:

«Կարող եմ հանգստացնել ձեզ. օդաչուն կատապուլտ է արել, նրան գտել և հոսպիտալացրել են», - ասել է նա:

Կոնովացկու խոսքով՝ կործանիչի մեջ եղել է միայն օդաչուն:

Ինչպես ավելի վաղ հայտնել է RMF FM հեռուստաալիքը, Լեհաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչն անհետացել է ռադարներից: Օդաչուի կետ կապը կորել էր, երբ նա մանևր էր անում Մինսկ-Մազովեցի քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելու համար: