ԵՊՀ-ում հացադուլ հայտարարած ուսանողներից մեկը տեղափոխվում է հիվանդանոց (տեսանյութ)
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հացադուլ անող անդամներին քիչ առաջ այցելել է շտապ բուժօգնության անձնակազմը:
Նրանցից մեկը՝ Յուրի Ավագյանը տեղափոխվում է հիվանդանոց։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, հացադուլի մյուս մասնակից Դավիթ Պետրոսյանը։
«Այս պահի դրությամբ քեզ մոտ ծանր վիճակ է սկսվում։ Քեզ մոտ սատուրացիան շատ է։ Հաշվի առնելով այն, որ դու մինչ այս գրիպով ես հիվանդ եղել, այս սթրեսը քո վիճակն ավելի է բարդացնում»,- ասաց հետազոտող բժիշկը։
Նա ուսանողին առաջարկեց, որպեսզի շտապ օգնությունը նրան տեղափոխի բժշկական կենտրոն, որպեսզի այնտեղ կազմակերպվի կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա և թերապեւտի կոնսուլտացիա: Յուրի Ավագյանը համաձայնեց և հայտարարեց, որ բժշկական կենտրոնից անմիջապես հետո վերադառնալու և միանալու է Դավիթ Պետրոսյանին։
Նշենք, որ նախաձեռնության անդամներն արդեն երկու օր է հացադուլ են հայտարարել և պահանջում են վերացնել տարկետման իրավունքի սահմանափակումը։










