Վառվեցին hանրապետության գլխավոր տոնածառի լույսերը (տեսանյութ)

21:01 • 19.12.17

Հանրապետության հրապարակում Երևանի ժամանակով 20։00-ին վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնական զարդարանքի լույսերի հետ միասին։

Նախքան լույսերը վառելը Հանրապետության հրապարակում շոու ծրագիր էր՝ տարբեր պարային խմբերի և երգչախմբերի մասնակցությամբ, մեծերն ու փոքրերն ականատես եղան գեղեցիկ շոուի, երաժշտական կատարումների ու մուլտֆիլմերի հերոսների ներկայացումների։

Երևանի ժամանակով 20։00-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և մի խումբ փոքրիկների մասնակցությամբ վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը։

Միաժամանակ, միացվեց նաև մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը։

Մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումները կշարունակվեն մինչ հունվարի 13-ը: