Հյուրանոցներից մեկում 20-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է արել

15:53 • 19.12.17

Ավանում գործող հյուրանոցային համալիրներից մեկում քաղաքացին ինքնասպանության փորձ է արել:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց լուրը:

«Ավանի 7-րդ փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում 1997-ին ծնված մի տղա ապակու կտորով ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է որովայնը»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Նա հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: