Մոսկվայում 6 մարդ տեղափոխող վերելակը հանգուցյալին իջեցնելու ժամանակ ընկել է 19-րդ հարկից

12:08 • 19.12.17

Մոսկվայի հյուսիս-արևելյան մասի բարձրահարկ շենքերից մեկում լույս դեկտեմբերի 19-ին 6 մարդ տեղափոխող վերելակն ընկել է հորանը:

Ինչպես հաղորդում է sobesednik.ru-ն, խոսքը բեռնատար վերելակի մասին է, որն իջնում էր 19-րդ հարկից: Վերելակի խցիկում գտնվողներից մեկը պատմել է, որ իրենք մահացած կնոջ էին բնակարանից ներքև իջեցնում:

«Դուրս էինք տանում մահացած տատիկին, երբ վերելակում ուժեղ ձայն լսվեց, ճոպանները պոկվեցին: Զգում էի, որ ներքև ենք ընկնում»,-ասել է աղբյուրը:


Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:

Շենքի բնակիչներն ընդգծել են, որ արդեն տևական ժամանակ է՝ վերելակի շահագործման հետ խնդիրներ կան: