Ուկրաինայում ուսուցիչ ամուսինները թմրանյութեր են վաճառել աշակերտներին
Ուկրաինայի Լվովի շրջանում ուսուցիչ ամուսինները տարբեր տեսակի թմրամիջոցներ են վաճառել իրենց իսկ աշակերտներին, այս մասին հայտնում է Ուկրաինայի ազգային ոստիկանության պաշտոնական կայքը:
Ամուսինները, որոնցից մեկն աշխատել է պատմության և կենսագործունեության անվտանգության հիմունքներ առարկաների, իսկ մյուսն՝ անգլերենի ուսուցիչ, ձերբակալվել են:
Իրավապահները նրանց մոտից առգրավել են շուրջ 250.000 (մոտ 9.300 դոլար) ուկրաինական գրիվնայի թմրանյութ:
Նրանց մոտից գտնվել են ացետիլացված ափիոն, ամֆետամին, ինչպես նաև մետամֆետամինի պատրաստման համար օգտագործվող նյութեր:
Հայտնի է, որ ուսուցիչներին այժմ սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:










