ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նիստը Երուսաղեմի հարցով կկայանա դեկտեմբերի 21-ին

23:41 • 19.12.17

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նիստը, որում կքննարկվի Երուսաղեմի հարցով բանաձևի նախագիծը, կկայանա դեկտեմբերի 21-ին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել էՄԱԿ-ի դիվանագիտական աղբյուրը:

«Նիստը նախատեսվում է իրականացնել 10:00-ին (երևանյան՝ 19.00-ին)  հինգշաբթի», - ասել է աղբյուրը:

Նախօրեին ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը և մի շարք արաբական երկրների ներկայացուցիչներ հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Միրոսլավ Լայչակի հետ, երբ ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, որը կոչ է անում փոխել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը:

Երկուշաբթի երեկոյան Եմենի և Թուրքիայի ներկայացուցիչները՝ որպես Արաբական երկրների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի ԳՎ նախագահին պաշտոնական հայտ են ուղարկել հանդիպում անցկացնելու համար: