«Ռուսաստանը ԼՂ հակամարտության ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ աշխատի, փնտրի խելամիտ լուծումներ». Զյուգանով

09:33 • 19.12.17

ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը կարծում է, որ առանց Ռուսաստանի վարած ակտիվ քաղաքականության Անդրկովկասում ոչ մի հարց, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտությունը, չի կարող լուծվել։ Այդ մասին Զյուգանովն ասել է «Մոսկվա-Բաքու» պորտալին տված հարցազրույցում։


«Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ աշխատի, փնտրի խաղաղ և խելամիտ լուծումներ։ Վստահ եմ՝ դրանք կան»,- ասել է նա։


Քաղաքական գործչի խոսքով՝ հակամարտության կարգավորման հարցում հետաքրքրված են բոլոր կողմերը։ Կոմկուսի առաջնորդը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կարող է ավելի արդյունավետ քաղաքականություն վարել Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ։


Ի դեպ, դեկտեմբերի 23-ին կայանալիք կուսակցական համագումարում պարզ կդառնա՝ Գենադի Զյուգանովը կառաջադրի իր թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնում, թե ոչ։