Ռուսաստանի բնակիչը դատարանի առաջ է կանգնել իր սիրելիի պատուհանից ներս մտնելու և ծաղիկներ ու գինի թողնելու համար
Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել 1995 թվականին ծնված բնակչի դեմ քրեական գործը։ Մարզի բնակիչը մեղադրվում է առանց իր սիրեցյալի իմացության նրա տուն ներթափանցելու համար: Այս մասին հայտնում է Российская газета-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նոյեմբերի 18-ի երեկոյան երիտասարդը որոշել է նվերներ թողնել իրեն դուր եկած աղջկա բնակարանում:
«Նա պարանի և ավտոմեքենայի միջոցով կոտրել է պատուհանի ճաղավանդակը, կոտրել ապակին, ներթափանցել բնակարան, որտեղ թողել է մի շիշ գինի և ծաղկեփունջ», - նշել է Սվերդլովսկի մարզի դատախազությունը:
Նշվում է, որ երիտասարդն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը: Նրա համար նախատեսվում է պարտադիր կամ ուղղիչ աշխատանքի տեսքով պատիժ:










