Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում
Հունվարի 22-26-ը Ստրասբուրգում կկայանա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը, որի ժամանակ հեղինակավոր ամբիոնից ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես նշվում է կառույցի պաշտոնական կայքում, ելույթ կունենան նաև Դանիայի թագաժառանգ արքայադուստրը, երկրի վարչապետը, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու Ավստրիայի նախագահը:
Նշվում է, որ ձմեռային նստաշրջանի ժամանակ կընտրվեն ԵԽԽՎ նոր նախագահը, մարդու իրավունքների հարցով նոր հանձնակատարն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորը:
Քննարկվելիք թեմաների թվում են Ուկրաինայում ռազմական կոնֆլիկտի մարդասիրական հետևանքները, իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, Եվրոպայում աճող հակասեմականությունը, իսլամատյացությունն ու մարդատյացությունը:










