ԱՄՆ-ում թեթևշարժիչային օդանավն ընկել է կայանված մեքենաների վրա (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ում թեթևշարժիչային Piper PA-23 օդանավն ընկել է քաղաքային փողոցում կայանված երկու մեքենայի վրա, հայտնում է knoxnews.com-ը՝ մանրամասնելով որ միջադեպը տեղի է ունեցել Նոքսվիլում:
Միջադեպի հետևանքով տուժել է օդանավում գտնվող 3 մարդ:
«Բարեբախտաբար, նրանք թեթև վնասվածքներ են ստացել: Տուժածները կարողացել են ինքնուրույն լքել դեպքի վայրը»,-հայտնել է փրկարար ծառայության ներկայացուցիչը:
Այժմ իշխանությունները փորձում են պարզել կատարվածի պատճառները:















