Մեծ Բրիտանիան կփոխի անձնագրերի գույնը Brexit-ից հետո
Բրիտանական անձնագրերը կրկին կապույտ գույնի կդառնան Եվրամիության կազմից դուրս գալուց հետո:
Ինչպես հայտնում է Euromag-ը, նոր դիզայնը, որն արդեն չի ներառի ԵՄ խորդանիշը, 2019-ին Brexit-ից հետո կփոխարինի կարմիր շապիկը, որը շրջանառության է դրվել 80-ական թվականներին:
Բրիտանացի պաշտոնյայի խոսքով՝ անձնագիրը կլինի «ամենատեխնոլոգիական և անվտանգը, որը երբևէ տեսել ենք», ինչն այն կպաշտպանի ցանկացած տեսակի խարդախությունից:
Բրիտանական անձնագիրը, փաստորեն, կվերադարձնի կապույտ գույնով և ոսկեգույն տառերով դիզայնը, որը փաստաթուղթն ստացել էր 1921-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները, որոնք բնակվում են ոչ միայն թագավորության տարածքում դիմում են ներկայացնում իռլանդական անձնագիր ստանալու համար, որպեսզի պաշտպանեն իրենց իրավունքները Brexit-ից հետո:










