HighSnobiety-ն հայտնել է նորաձևության աշխարհի «գլխավոր անձանց»
Ժամանակակից նորաձևության մասին առաջատար միջազգային կայքերից մեկը՝ HighSnobiety-ն, հրապարակել է ընթերցողների քվեարկության արդյունքները նորաձևության ոլորտում 2017 թվականին տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների և մարդկանց մասին, որի արդյունքում ընտրվել են ոլորտի՝ այս տարվա գլխավոր անձինք:
Քվեարկության արդյունքում լավագույն մոդելյերներ են ճանաչվել Քանյե Ուեսթը (երրորդ տեղ), ռեփեր A$AP Rocky-ն (երկրորդ տեղ) և Off-White բրենդի հիմնադիր Վիրջիլ Աբլոն (առաջին տեղ): Հատկանշական է, որ բոլոր երեք հաղթողներն աֆրոամերիկացիներ են։
Իսկ կայքի խմբագրությունն իր հերթին լավագույնն է ճանաչել Balenciaga նորաձևության տան և Vetements բրենդի կրեատիվ տնօրեն, վրացական ծագումով դիզայներ Դեմնա Գվասալիային:
Քանյե Ուեսթ
![]()
A$AP Rocky
Վիրջիլ Աբլո

Դեմնա Գվասալիա











