Խիտ մառախուղի պատճառով «Զվարթնոցից» մեկնող և ժամանող 29 թռիչք ուշանում է
Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնումներն ու ժամանումներն ուշանում են:
Tert.am-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց, որ ուշացումների պատճառը եղանակային վատ պայմաններն են։
«Եղանակային պայմանների՝ խիտ մառախուղի պատճառով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից որոշ ուղղություններով մեկնումներն ու ժամանումները ուշանում են»:
Ըստ օդանավակայանի պաշտոնական կայքի՝ ժամը 10:50-ի դրությամբ ուշանում է Երևանից մեկնող 13 և Երևան ժամանող 16 թռիչք:
Նույն ժամի դրությամբ ուշացումով կիրականացվեն Երևանից դեպի Դուբայ, Մոսկվա, Դոհա, Կիև, Թբիլիսի, Վորոնեժ, Եկատերինբուրգ թռիչքները:
Ուշացում է հայտարարվել նաև Դուբայից, Մոսկվայից, Դոհայից, Կիևից, Թբիլիսիից, Եկատերինբուրգից դեպի Երևան ժամանող թռիչքների համար:












