Բրիտանացի լողորդն իր ոսկե մեդալը նվիրել է երկրպագուհիներից մեկին (տեսանյութ)

18:30 • 22.12.17

Կոպենհագենում անցկացվում է Եվրոպայի կարճ տարածությամբ լողի առաջնությունը: Euromag-ի հաղորդմամբ՝ մրցումների նախավերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին, բրիտանացի Ադամ Փիթին զբաղեցրել է առաջին տեղը 100 մետր տարածությամբ բրասի մրցումներում:  

Միևնույն ժամանակ բրիտանացի մարզիկը եվրոպական ռեկորդ է սահմանել՝ 55.94 վայրկյան արդյունքով: Նրա հաղթանակը զարմանալի չէր. Նախկիոնում 22-ամյա մարզիկը դարձել է օլիմպիական չեմպիոն և Խաղերի արծաթե մեդալակիր, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն:

Այս անգամ պատվո հարթակից իջնելուց հետո Փիթին մոտեցել է տրիբունաներում գտնվող երկրպագուներից մեկին, պարանոցից հանել է ոսկե մեդալը, ստորագրել այն և նվիրել անծանոթ երկրպագուհուն: Աղջիկը, դատելով իր արձագանքից, երկար ժամանակ չէր կարողանում հավատալ կատարվածին: