Աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը կբացվի Չինաստանում՝ դեկտեմբերի 24-ին

10:00 • 22.12.17

Աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը հետիոտների համար կբացվի Չինաստանի Հեբեյ նահանգում դեկտեմբերի 24-ին, այս մասին գրում է ТАСС գործակալությունը:


Կամրջի երկարությունը 488 մետր է, իսկ լայնությունը՝ մոտ 2:


218 մետր բարձրության վրա կառուցված կամուրջն իրար է միացնում երկու լեռնային գագաթ Հունյագու բնակավայրում, որը գտնվում է Պինշան կիրճում: Շուրջ 70 տոննա կշռող կամուրջը պատված է 1077 ապակե պանելներով, որոնց հաստությունը 4 սմ է:

Նշվում է, որ թեև կամրջի կառուցվածքը թույլ է տալիս, որ այն միաժամանակ պահի 2000 մարդու, սակայն շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ կամրջի վրա թույլ կտրվի միաժամանակ գտնվել առավելագույնը 500 հոգու:

Ամենաերկար ապակե կամրջի նախորդ ռեկորդը պատկանում է նույնպես Չինաստանին. Հունան նահանգում կառուցված կամրջի երկարությունը 430 մետր է, լայնությունը՝ 6: Այն իրար է միացնում երկու լեռների կատարները մոտ 300 մետր բարձրության վրա: