42 տարեկանում 20-րդ երեխան ունեցած հրեա կինը ցանկանում է Գինեսի ռեկորդակիր դառնալ

15:43 • 22.12.17

Երուսաղեմի 42-ամյա բնակչուհին, որն ուղղափառ հրեա է, լույս աշխարհ է բերել իր 20-րդ երեխային, սակայն չի ցանկանում այսքանով սահմանափակվել ու մտադիր է Գինեսի ռեկորդակիր դառնալ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հիվանդանոցի բուժանձնակազմն ապշել է՝ իմանալով, որ 42-ամյա կինն իր կյանքի 14 տարին անցկացրել է հղի վիճակում: Ընդհանուր առմամբ, կինը ծննդաբերել է 19 անգամ՝ մի անգամ լույս աշխարհ բերելով երկվորյակներ:

Կինը պատմել է, որ ավագ երեխաներն այնքան մեծ են, որ արդեն սեփական ընտանիքներն ու երեխաներն ունեն:

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ ներկայում Գինեսի ռեկորդակիր է համարվում Վասիլևա ազգանվամբ ռուս կինը, որը 1700-ական թվականներին բնակվել է Ռուսաստանում և ունեցել է 69 երեխա: Ընդհանուր առմամբ, կինը ծննդաբերել է 27 անգամ՝ 16 անգամ լույս աշխարհ բերելով երկվորյակ, 7 անգամ՝ եռյակ, 4 անգամ՝ քառյակ: