Հս. Կորեան լուրջ միջուկային սպառնալիք է ԱՄՆ-ի համար. Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրն «արագ վերածվել է ռազմավարական գերտերության, որն ունակ է լուրջ միջուկային սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի համար», գրում է gazeta.ru-ն՝ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հաղորդագրությանը հղումով:
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ թեև իրենք բախվում ենք լուրջ մարտահրավերների, որոնք չի կարելի թերագնահատել, այնուհանդերձ՝ չեն վախենում դրանցից ու իրենց հիասթափված չեն զգում:
«Ընդհակառակը՝ ստեղծված իրավիճակում մենք լավատեսորեն ենք նայում մեր առաջընթացին»,-հավելել է նա:
Հս. Կորեայի առաջնորդն ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան իր հրթիռային և միջուկային ծրագրերի շնորհիվ աճող ազդեցություն է ունենում միջազգային ասպարեզում ստեղծված իրավիճակի վրա:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև նախապատերազմական իրավիճակ է ստեղծվել: Վաշինգտոնը պահանջում է Փհենյանից վերջ տալ միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացմանը՝ սպառնալով հակառակ դեպքում ոչնչացել երկիրը: Մինչդեռ Փհենյանը հայտարարում է, որ այդ ծրագրերն ամերիկյան ագրեսիայից պաշտպանվելու միակ միջոցն են:










