Ճապոնացի ոստիկանը հեծանիվով հասել է Lamborghini-ի հետևից և տուգանել վարորդին (տեսանյութ)

22:48 • 22.12.17

Ճապոնացի ոստիկանը հեծանիվով կարողացել է հասնել երթևեկության կանոնները խախտած Lamborghini Huracan մակնիշի մեքենայի հետևից և տուգանել վարորդին:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, վարորդը ձախ թեքվելիս անտեսել է լուսացույցի արգելող ազդանշանը և շարունակել երթևեկությունը:

Իտալական Lamborghini Huracan մոդելը զինված է 5.2 լիտր ծավալային, V10 ատմոսֆերային շարժիչով, որը սուպերքարի քարշակ համակարգի տեսակից կախված՝ 580 կամ 610 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100 կմ/ժամ արագությունը մոդելը զարգացնում է 3.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 325 կմ/ժամ: