Լոնդոնի կենդանաբանական այգում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)
Լոնդոնի կենդանաբանական այգու տարածքում հրդեհ է բռնկվել, որի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 70 հրշեջ: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Լոնդոնի հրշեջ ծառայության հաղորդմամբ՝ «Կենդանաբանական այգու սրճարանում և հուշանվերների խանութում տարածված հրդեհի» մարման աշխատանքներին մասնակցում է 10 հրշեջ մեքենա և արտակարգ իրավիճակների ծառայության 72 աշխատակից:
Հայտնի է, որ բռնկված տարածքներում կենդանիներ են եղել:
«Սրճարանի և խանութի մի մասում հրդեհ է: Ներկա պահին անհայտ է՝ արդյոք կենդանիները տուժել են», - նշել է հրշեջ ծառայությունը:
Նշվում է, որ 1828 թվականին հիմնված Լոնդոնի կենդանաբանական այգին հնագույնն է աշխարհում: Այն գտնվում է թագավորական Ռիջենթս պարկի հյուսիսային մասում:













