Բալիում կրկին ժայթքել է Ագունգ հրաբուխը
Ինդոնեզիայի Բալի կղզում Ագունգ հրաբխի փոքրածավալ ժայթքումներ են գրանցվել հրաբխի ակտիվացումից մեկ ամիս անց:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել տեղի ժամանակով մինչև ճաշի ժամը, իսկ հրաբային մոխիրը բարձրացել է 500 մետրից մինչև 2.5 կմ բարձրությամբ:
Բալիի միջազգային օդանավակայանը, որը տեղակայված է հրաբխից 70 կմ հեռավորությամբ, աշխատում է սովորական ռեժիմով:
Նախօրեին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն այցելել է Բալի, որպեսզի համոզվեն նրանում, որ զբոսաշրջիկների անվտանգությանը կղզում ոչինչ չի սպառնում:
Նոյեմբերի վերջին Ագունգ հրաբուխն սկսել է ակտիվություն ցուցաբերել, որից հետո մի քանի անգամ ժայթքել է: Բալիի իշխանությունները հրահանգել են 200 000 բնակչի տարհանում իրականացնել 22 գյուղում, որոնք գտնվում են հրաբխից մոտակայքում: 











