Մեքսիկայում 17-ամյա բլոգերին սպանել են նարկոբարոնի հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տալու համար

10:21 • 23.12.17

Մեքսիկական Կուլյական քաղաքի բնակիչ, սոցցանցերում Ծովահեն մականունով հայտնի բլոգերը սպանվել է մեքսիկական բարերից մեկում՝ նարկոբարոնի վիրավորելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Խոսքը 17-ամյա Խուան Լուիս Լագունասի մասին է, նրա սպանության լուրը հրապարակվել է նրա Facebook-յան էջում։


Վերջին երկու տարում նա մեծ ճանաչում է ձեռք բերել սոցցանցերում՝ իր էպատաժային վարքագծի, զենքերի, վագրերի, գեղեցիկ կանանց, մեքենաների, ոստիկանության ու զինծառայողների, երեկույթներից լուսանկարների շնորհիվ։ Այս ամենը շարունակվել է, մինչև որ Լագունասը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, թույլ է տվել սեռական բնույթի վիրավորական արտահայտություն հնչեցնել Մենչո մականունով Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի հասցեին, որը համարվում է «Խալիսկո. Նոր սերունդ» նարկոկարտելի առաջնորդը։ Բլոգերի խոսքերը հրապարակվել են սոցցանցերում, ինչից որոշ ժամանակ անց Լագունասը սպանվել է բարերից մեկում։ Նրա մարմնից հանվել է ավելի քան 15 փամփուշտ։


Նշվում է, որ ոստիկանությունը չի գտել մարդասպաններին, սակայն իրավապահ մարմիններում համոզված են, որ դա «պատասխանն» էր բլոգերի հնչեցրած խոսքերի։