Գյումրիում շմոլ գազից 3 մարդ թունավորում է ստացել
Հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում դեկտեմբերի 23-ին, ժամը 3.00-ին, հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Երևանյան խճուղու 131 շենքից «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը բուժօգնության է տեղափոխել 1999 թ. ծնված Աստղիկ Ա.-ին, 2002 թ. ծնված Թագուհի Ա.-ին և 2009 թ. ծնված Անի Ա.-ին:
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ նույն օրը, ժամը 2.00-ի սահմաններում, հնարավոր է թունավորումը ստացել են գազօջախից արտանետված գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:










