Քադիրովը գրանցվել է Instagram-ի չեչենական տարբերակում

22:53 • 23.12.17

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը գրանցվել է Mylistory սոցիալական կայքում: Այս մասին նա տեղեկացրել է իր Telegram-ալիքում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, սոցցանցի հավելվածը հասանելի է նաև App Store-ում: «Այսուհետ բոլոր կարևոր լուրերը լուսանկարներով և տեսանյութով կհրապարակեմ այս հավելվածում: Պետդեպի աշխատակիցներին մուտքը թույլատրվում է միայն ՌԴ ԱԳՆ-ի և Չեչնիայի Հանրապետության ղեկավարության հավանությամբ», - գրել է Քադիրովը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Քադիրովը տեղեկացրել էր, որ Instagram-ի իր էջն արգելափակել են, սակայն Չեչնիայում փորձարկման փուլում է գտնվում Mylistory սոցցանցը, որը «ոչնչով չի զիջում արտասահմանյանին»: Վերջինիս խոսքով՝ սոցցանցն ամբողջությամբ կշահագործվի 2018-ի սկզբին: