Սան Ֆրանցիսկոյում Սբ Ծննդին ահաբեկչություն պլանավորած տղամարդը նախկին ծովային հետևակ է. CBS News

10:57 • 23.12.17

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում սուրբծննդյան տոներին ահաբեկչություն պլանավորած տղամարդը նախկին ծովային հետևակ է, հայտնում է CBS News-ը։


Նշվում է, որ 26-ամյա Էվերիտ Ահարոն Ջեյմսոնը ծառայել է Ծովային հետևակի կորպուսում։ Բացի այդ, նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից է։


Ջեյմսոնը նաև կտրուկ է արտահայտվել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման առնչությամբ։

«Դուք թույլ տվեցիք Դոնալդ Թրամփին Ալ-Կուդսը (Երուսաղեմի արաբական անվանումը-Tert.am) տալ հրեաներին»,- գրված է եղել նրա նամակում։


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ջեյմսոնը մտադիր է եղել Pier 39 առևտրաժամանցային կենտրոնի տարածքում վրաերթի ենթարկել մարդկանց։ Անձամբ նա պատմել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին, որ ընտրել է այդ վայրը բազմամարդության համար։