Օմսկի բնակելի շենքերից մեկում գազի պայթյուն է որոտացել. կա մեկ տուժած
Օմսկ քաղաքի 10 հարկանի բնակելի շենքերից մեկում գազի պայթյուն է որոտացել, որի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, մեկ մարդ է տուժել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը:
«Նախնական տվյալներով՝ գազի բալոնը պայթել է Ամուրյան անցումի համար 4 պանելային տան առաջին կորպուսի 10-րդ հարկում: Տուժել է մեկ մարդ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ շենքից տարհանվել է 75 բնակիչ, որոնց համար տեղական գիմնազիայի բազայում ստեղծվում է ժամանակավոր կացության երկու կետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են տան արտաքին սալիկներից երկուսը և բնակարանի միջսենյակային միջնապատը, որում տեղի է ունեցել պայթյունը:
Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել տարածաշրջանի ղեկավարը:
2016 թվականին կառուցված երեք մուտքով տունը բաղկացած է 160 բնակարանից:










