Լիմայում ինքնասպանություն գործել պատրաստվող տղամարդն ընկել է փրկարարի ձեռքից և մահացել (տեսանյութ)

23:15 • 23.12.17

Պերուի մայրաքաղաք Լիմայում փրկարարը չի կարողացել պահել տղամարդուն, որը մտադրվել էր ինքնասպան լինել՝ ցած նետվելով պատշգամբից:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, տղամարդը դուրս է պրծել փրկարարի ձեռքերից և ընկել ցած: Ինչպես նշվում է մահացած անձնավորությունը, որը 25-30 տարեկան էր, բարձրացել էր աշտարակի 15-րդ հարկ:

Նա կախվել էր պաշտգամբի վանդակաճաղերից և պահում էր իրեն ձեռքով, երբ փրկարարները փորձել են բարձրացնել նրան: Տղամարդը գոռում էր, որ ուզում է մահանալ: Նա իրեն գրկած փրկարարի հետ միասին ցած է սահում, և պարանով ապահովագրված փրկարարը չի կարողանում պահել վերջինիս:

Մահացածի ինքնությունն ու ինքնասպանության փորձի պատճառները դեռևս հայտնի չեն: