Ֆրանսիայում տոնական օրերին անվտանգությունը կապահովի մոտ 100 000 ոստիկան

18:59 • 24.12.17

Ֆրանսիայի իշխանությունները սուրբծննդյան և ամանորյա տոների ընթացքում անվտանգության ապահովման համար ներգրավել են ոստիկանության և անվտանգության ծառայությունների մոտ 100 հազար աշխատակցի: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը:

Դա կապված է նրա հետ, որ հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ ծայրահեղականների տարբեր տեսակի գործողությունների հավանականությունը բավական բարձր է մնում: 

Ինչպես հաղորդվում է գերատեսչության հաղորդագրությունում, հաշվի առնելով այն, որ «բավական բարձր է պահպանվում ահաբեկչական վտանգը»՝ նախարարությունը տոնական օրերին անվտանգության ապահովմանը ներգրավում է ոստիկանության և անվտանգության ծառայությունների 97 հազար աշխատակիցների: