Ինդոնեզիայի օդանավակայանում Boeing-ը բեռնատարի է բախվել
Ինդոնեզական Մեդան քաղաքի օդանավակայանում Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը բախվել է բեռնատարի: Այդ մասին հայտնում է The Straits Times-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ բեռնատարի հետ վթարի մեջ է հայտնվել սինգապուրյան SilkAir ավիաընկերության ինքնաթիռը, որը պատրաստվում էր թռիչքի:
Մեդանից ուղևորատար Boeing-ը պատրաստվում էր Սինգապուր թռիչքի, սակայն տեղի ունեցած միջադեպի պատճառով չվերթը հետաձգվել է ավելի քան 12 ժամով:
Օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ միջադեպի պահին ինքնաթիռում եղել է 163 ուղևոր: Նրանցից ոչ մեկ չի տուժել:
Այժմ պարզվում են միջադեպի պատճառներ, մասնավորապես դիտարկվում են ինչպես տեխնիկական անսարքությունների, այնպես էլ մարդկային գործոնի վարկածները:










