Վաշինգտոն-Սեուլ օդանավում ԱՄՆ քաղաքացի է մահացել

18:25 • 24.12.17

Վաշինգտոնից Սեուլ թռչող Korean Air ավիաընկերության ինքնաթիռում ԱՄՆ-ի քաղաքացուհի է մահացել:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Boeing-777 օդանավն ստիպված է եղել վայրէջք կատարել ռուսական Խաբարովսկ քաղաքում: ՌԴ ՆԳՆ տրանսպորտային վարչության տվյալներով՝ ռուս բժիշկներն արձանագրել են արտասահմանյան երկրի քաղաքացու մահը: Վերջինս մահացել է օդանավում՝ նախքան վայրէջք կատարելը:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը օդ կբարձրանա առաջիկա ժամերին՝ շարունակելով իր երթուղին: Արտակարգ ծառայությունների աղբյուրը, իր հերթին, հաստատել է, որ մահացողն ԱՄՆ-ի քաղաքացուհի է:

Նախնական տվյալների համաձայն՝ կնոջ մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել: