Ռուսաստանում բնակելի շենքի հրդեհի պատճառով կին ու երեք երեխա է մահացել

14:30 • 24.12.17

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Յամալո-Նենեցկի երկրամասի Կրասնոսելկուպ գյուղում բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի պատճառով մահացել է 4 մարդ, նրանցից երեքը երեխաներ են, այս մասին գրում է vesti.ru-ն: Հայտնի է, որ չորրորդ մահացածը կին է:

Գիշերը բռնկված հրդեհի պատճառները դեռևս չեն նշվում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները կարողացել են դուրս բերել ևս երեք տուժածի, շենքի մնացած բնակիչները կարողացել են դուրս գալ վառվող տներից ինքնուրույն:

Կրակի մարմանը մասնակցել են հրշեջ տեխնիկայի հինգ միավոր և 20 փրկարար: Հայտնի է, որ շենքի մի մասը հրդեհի արդյունքում փլուզվել է:

Դեպքի առիթով սկսված է հետաքննություն: